ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը

Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը
07.04.2026 | 10:02

Երբ ԵՄ և ԵԽ ամբիոնները պատգամավորների, հիմնականում՝ թուրք, ադրբեջանցի և ալբանացի, ծափերի ներքո համառորեն օգտագործվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հերյուրանքներ հնչեցնելու, ընդհուպ՝ «գործակալ» և «ահաբեկչություն հովանավորող» կառույցներ անվանարկելու նկրտումներով, Հայ Եկեղեցին հարկադրված նախաձեռնեց այդ կառույցներին պարզաբանումներ փոխանցելը: Միջազգային կառույցները, այդ թվում գիտաժողովների անվան տակ (հիշենք, օրինակ թե ինչպես անցյալ տարի ապրիլի 10-ին Վատիկանի Գրիգորյան համալսարանում կազմակերպվեց «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով գիտաժողովը) հակաեկեղեցական զրպարտանքով հեղեղված են նաև ադրբեջանական իշխանության, հատկապես՝ հոգևոր առաջնորդ Փաշազադեի ջանքերով: Ընդ որում, մինչ այդ, Հայ Եկեղեցին շուրջ մեկ տարի, սկզբունքորեն զերծ է մնացել միջազգային կազմակերպություններին դիմելուց, թեպետ՝ լիարժեք հիմքեր է ունեցել: Սակայն անտեսելն արդեն դարձել էր չափազանց վտանգավոր:

Հիմա այս պարզ ու տրամաբանական արձագանքը որոշ հաստիքային քարոզիչներ փորձում են հրամցնել իբրև ներքին գործերին միջամտելու հրավերք, մոռանալով, որ հրավերքի հեղինակները հենց իրենք են, իսկ Հայ Եկեղեցին ընդամենը փորձում է հերքել ամենուրեք տարածված բացահայտ անհիմն զրպարտանքը:

Ամենակարևորը՝ Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ